How to Use LT – Future Teachers

Ուշադրություն. Այս էջը ապագա ուսուցիչների համար է, ովքեր հետաքրքրված են դասավանդել LiTeach-ում:: Եթե Ձեր դիմումը հաստատվել է, և Դուք գրանցված ուսուցիչ եք, խնդրում ենք այցելել այս էջը` ավելի մանրամասն տեղեկությունների համար:

Ներածություն

LiTeach-ը մարկետ է, որտեղ ուսւոցիչները ստեղծում են իրենց էջը, սահմանում հասանելի ժամերը և սակագները։ Սահմանված/սահմանափակված ամսական աշխատավարձ որդպես այդպիսին չկա։ Աշակերտներն իրենք են ընտրում, կապ հաստատում և դաս ամրագրում ուսուցչի հետ։ Կարեղ եք վաստակել 0-ից մինչև այնքան ինչքան ամրագրում և ավարտած դասեր կունենաք։ Որքան բովանդակային լինի Ձեր էջը և իհարկե գիտելիքներն ու հմտությունները, այնքան շատ աշակերտ կարող եք ունենալ․ Այնպես, որ խնդրում ենք ժամանակ հատկացրեք և կարդացեք՝ ինչպես դիմել ուսուցիչ դառնալու համար գրառումը։

Թե ինչպես Ձեր էջը տեսանելի կլինի ուսանողներին, կարող եք տեսնել այստեղ:

Թե որքան կարող եք վաստակել, կախված է Ձեր կրթական և մասնագիտական որակավորումներից, և թե ինչպես եք լրացրել Ձեր՝ ուսուցչի էջը։ Սահմանված/սահմանափակված ամսական աշխատավարձ որդպես այդպիսին չկա։ Աշակերտներն իրենք են ընտրում, կապ հաստատում և դաս ամրագրում ուսուցչի հետ։ Կարեղ եք վաստակել 0-ից մինչև այնքան ինչքան ամրագրում և ավարտած դասեր կունենաք։ Որքան բովանդակային լինի Ձեր էջը և իհարկե գիտելիքներն ու հմտությունները, այնքան շատ աշակերտ կարող եք ունենալ․ Այնպես, որ խնդրում ենք ժամանակ հատկացրեք և կարդացեք՝ ինչպես դիմել ուսուցիչ դառնալու համար գրառումը։

Անգլերենի իմացությունը պարտադիր պայման չէ LiTeach-ում ուսուցիչ դառնալու և կայքից օգտվելու համար: Ամենակարևոր էջերն ու արտահայտությունները թարգմանված են հայերեն։ Խնդրում ենք նկատի ունենալ, սակայն, որ անգլերենը կայքի պաշտոնական և բնօրինակ լեզուն է, քանի որ այն գրանցված է ԱՄՆ-ում և գործում է համապատասխան օրենքների համաձայն: Իրավական համաձայնագրերը (Պայմաններ, Կանոնները և Գաղտնիության Քաղաքականության էջերը) գրված են անգլերենով, և դրանց չհասկանալը չի ազատում Ձեզ՝ դրանք ընդունելու պարտավորությունից, եթե որոշում եք գրանցվել կայքում: Եթե գրանցվում եք կայքեւմ, նշված դրույթներերի հասկանալը Ձեր պատասխանատվությունն է, որի համար կարող եք ինքնուրույն դիմել պրոֆեսիոնալ թարգմանչի օգնությանը։

Անգլերենի իմացությունը կհեշտացնի կայքից օգտվելը և կօգնի Ձեզ՝ դասավանդել աշակերտների տարբեր երկրներից: 

Բացի համապատասխան բարձրագույն կրթություն ունենալը, ուսուցիչը պետք է ունենա առցանց դասավանդման որոշակի փորձ և ոլորտում նոր տեխնոլոգիաներ և մեթոդներ սովորելու ցանկություն:

Էլ․ փոստ (gmail-ը ավելի ճշգրիտ լինելու համար) ունենալը, այն պարբերաբար ստուգելը և նամակներին արձագանքելը առաջին պահանջն է, քանի որ հարթակը աշխատում է այս հաղերդակցությունների հիման վրա: Դասերի ամրագրումների, վերադասավորումների, չեղարկման, աշակերտների և ադմինիստրացիայի կողմից ստացված նամակների մասին բոլոր ծանուցումները հաղորդվում են էլեկտրոնային փոստի միջոցով: Անգլերենի որոշակի իմացությունը, ինչպես են աշխատում ինտերնետը և համակարգիչները, օրինակ՝ ինչ է browser-ը, Wi-Fi-ը, mobile data-ն և անհրաժեշտության դեպքում դրանց միջև անցումը, խոսափողի և բարձրախոսների օգտագործման թույլտվությունը, ֆայլերի կցումը, վերբեռնումը և ներբեռնումը, էկրանի համօգտագործումը (screen share) և այլն նույպես պարտադիր են: 

Հարթակը մեծ ազատություն է տալիս ուսուցիչներին լավագույնս ներկայանալու ծնողներին և աշակերտներին, սահմանել իրենց ժամանակացույցը և սակագները: Այս ազատության հետ մեկտեղ անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես է այն աշխատում և առաջին հերթին ճիշտ դիմում ներկայացնել, այնուհետև կարգավորել էջը և դասեր վարել: Սա անելու համար անհրաժեշտ է ընթերցել այս էջում ներկայացված համապատասխան ուղեցույցերը, որը կպահանջի մեկ կամ երկու ժամ, սակայն, եթե չեք ցանկանում տրամադրել այդ ժամանակը, ապա հետագայում շատ դժվար կլինի Ձեզ, աշակերտներին, և մեզ համար՝ հաջող և արդյունավետ առցանց դասեր անցկացնելը և ընդհանուր առմամբ դրական փորձ ունենալը:

You can find the application form on the “Become a Teacher” Page

Տեսանյութի ավելացումը ըստ ցանկության է, այնուամենայնիվ, այն օգտակար է՝ լավագույնս ներկայացնելու Ձեր հմտությունները, ինչը շատ է գնահատվում աշակերտների կողմից: Դիտեք այս ուղեցույցը, թե ինչպես վերբեռնել տեսանյութ YouTube-ում, կամ որոնեք Google-ում՝ այլ աղբյուրներ գտնելու համար: 

Դուք պետք է ուղարկեք կամ կարճ տեսանյութ՝ Ձեզ մասին, կամ 10-15 ր փորձնական դաս։

Տեսանյութի տեսանելի լինելը աշակերտներին ըստ ցանկության է։ Անկախ նրանից թե ինչ տեսանյութ կուղարկեք, անյ տեսանելի կլինի աշակերտներին միայ եթե Դուք ավելացնեք այն Ձեր էջում։ 

Տեսանյութը ոչ թե ինքնակենսագրական է աշխատանքի ընդունվելու համար, այլ լավագույն միջոցն է հնարավորինս հետաքրքիր ձևով ներկայանալու Ձեր ապագա աշակերտներին։ Հակիրճ ներկայացրեք Ձեր կրթական և աշխատանքային հմտությունները։ Շեշտը դրեք Ձեր դասավանդման փորձի, մեթոդների, աշակերտնեռրի հետ շփան և ներգրավման եղանակների վրա։ Նշեք ինչ մակարդակ(ներ)ի համար եք դասավանդում, օրինակ՝ դպրոցական, ընդունելության, օլիմպիական, IB, համալսարանական, հատուկ թեստեր ինչպիսիք են TOEFL, IELTS և այլն։
Որպես օրինակ կարող եք դիտել՝ 

Տեսանյութ(եր)ը կարող են լինել բոլոր այն լեզուներով, որոնցով ցանկանում եք դասավանդել։

Ինչպես վերբեռնել տեսանյութ YouTube-ում։

Կարող եք դասավանդել ցանկացած լեզվով/լեզուներով, որ տիրապետում եք։ 

Աշխատանքային փորձը, հատկապես առցանց դասավանդման, շատ ցանկալի, բայց պարտադիր պայման չէ LiTeach-ում ուսուցիչ դառնալու համար: Օրինակ, եթե բարձրագույն կրթական հաստատության նոր շրջանավարտ եք, Ձեր դիմումը գնահատելու համար մեզ ավելի շատ տեղեկատվություն է անհրաժեշտ, քան դիպլոմի պատճենը: Ի՞նչ առավելություններ ունեք դիպլոմ ունեցող այլ դիմորդների նկատմամբ: Ունե՞ք գերազանց գնահատականներ, հաղորդակցման հմտություններ, օլիմպիական մեդալ կամ այլ առավելություն: Խնդրում ենք հայտին ավելացրեք Ձեր դիպլոմի միջուկը և կարճ ներածական տեսանյութ, որը կօգնի մեզ գնահատել Ձեր թեկնածությունը:

Եթե ​​դիմումը ներկայացնելուց 14 օր անց մենք չենք կապվել Ձեզ հետ, նշանակում է այն չի հաստատվել և այլևս չի դիտարկվում:

Դիմումների ծավալը շատ մեծ է, սակայն մենք կարող ենք ընդունել սահմանափակ թվով դասավանդողների: Որպես առցանց դասավանդող չընդունվելու տարբեր պատճառներ կան, ինչպիսիք են՝ չորակավորված թեկնածությունը, անհամապատասխան թեկնածությունը, ոլորտում և/կամ առցանց դասավանդման փորձի բացակայությունը, թեկնածույի "Իմ մասին" (Biography) բաժնի չլրացված լինելը, ներածական տեսանյութի բացակայությունը, պահանջվող փաստաթղթերի բացակայությունը, էլ. նամակներին չպատասխանելը և շատ ավելին: 

Շնորհակալություն ենք հայտնում մեզ հետ աշխատելու հետաքրքրության համար և մաղթում ամենայն բարիք Ձեր մասնագիտական ​​գործունեության մեջ: 

Դիմում և Թղթաբանություն

You can find the application form on the “Become a Teacher” Page

Տեսանյութի ավելացումը ըստ ցանկության է, այնուամենայնիվ, այն օգտակար է՝ լավագույնս ներկայացնելու Ձեր հմտությունները, ինչը շատ է գնահատվում աշակերտների կողմից: Դիտեք այս ուղեցույցը, թե ինչպես վերբեռնել տեսանյութ YouTube-ում, կամ որոնեք Google-ում՝ այլ աղբյուրներ գտնելու համար: 

Որպես ուսուցիչ` կայքում գրանցվելու համար դիմելիս՝ պետք է ներկայացնեք Ձեր կրթական և դասավանդման պատմությունը: Բացի դրանից, Ձեզ անհրաժեշտ կլինի ներկայացնել նաև անձնական լուսանկար և ներածական տեսանյութի հղում (ըստ ցանկության): Այս տեասնյութը ցուցադրվում է Ձեր էջում և այն հնարավորություն է տալիս ավելի լավ ներկայացնելու Ձեր կրթությունը, դասավանդման փորձը, մեթոդները և ուսանողների հաջողության պատմությունները՝ պոտենցիալ աշակերտներին, ուստի այն շատ կարևոր միջոց է Ձեզ համար աշակերտներ ներգրավելու համար: 

Ձեր մասին տեսանյութ ավելացնելու համար վերբեռնեք այն YouTube-ում և պատճենեք-տեղադրեք հղման հասցեն (URL-ը) մեր կայքի պահանջվող դաշտում՝ «Լուսանկարներ և տեսանյութեր» (Photos & Videos) դաշտում:

Դիտեք այս ուղեցույցը, թե ինչպես վերբեռնել տեսանյութ YouTube-ում, կամ որոնեք Google-ում՝ այլ աղբյուրներ գտնելու համար: 

Այո, LiTeacհ-ի և ուսուցչի միջև կնքվում է անկախ կոնտրակտորի պայմանագիր։ Մենք Ձեզ կուղարկենք պայմանագիրը։

Այո, LiTeach ՍՊԸ-ն գրանցված է ԱՄՆ-ում, և մենք պետք է ունենանք Ձեր կողմից լրացված և ստորագրված համապատասխան Հարկային փաստաթուղթ՝ նվազեցնելու կամ բացառելու ցանկացած հարկային պահում Ձեր եկամուտներից:

Ֆինանսական

Այո, Դուք LiTeach-ում անկախ կոնտրակտոր եք (Independent Contractor) և կարող եք սահմանել Ձեր սակագները ըստ կայքի սահմանված տիրույթի և աշխատել Ձեր ընտրած ժամանակացույցով: Նկատի ունեցեք, սակայն, որ չափազանց բարձր սակագների սահմանելը կարող է նվազեցնել կամ զրոյացնել պոտենցիալ աշակերտների թիվը:

Դուք ստանում եք վճարված գումարի 70%-ը։ Մնացյալ 30%-ը մենք պահում ենք հոսթինգի, վիդեոկոնֆերանսների և սպասարկման վճարները ծախսերի համար: 

Մենք կուղարկենք ուղեցույց, թե ինչպես ստանալ վճարումները Ձեր բանկային հաշվին: Հաշիվը կարող է լինել և դրամային և դոլարային։ Փոխանցման վճարը կազմում է մոտ $10, իսկ ձեր դրամապանակում պետք է լինի նվազագույնը $40 փոխանցումն իրականացնելու համար։

Դուք համաձայնում եք ծառայություններ մատուցել LiTeach-ի համար որպես Անկախ Կոնտրակտոր (Independent Contractor), հետևաբար Դուք պատասխանատու եք՝ Ձեր իշխանություններին ցանկացած կիրառելի հարկերի վճարման համար: Մենք որևէ հարկ չենք պահում և կփոխանցենք Ձեզ Ձեր ծառայությունների դիմաց կատարված վճարումների 70%-ը:

Դուք համաձայնում եք ծառայություններ մատուցել LiTeach-ի համար որպես Անկախ Կոնտրակտոր (Independent Contractor), այդպիսով՝ Դուք զբաղվում եք անկախ բիզնեսով և, որպես այդպիսին, իրավասու չեք մասնակցել LiTeach-ի կենսաթոշակային, առողջապահական կամ որևէ այլ արտոնությունների ծրագրին: Անկախ կոնտրակտորը որոշում է, օրինակ, իր ժամանակացույցը, ծառայության սակագինը, արձակուրդի ժամանակը և տևողությունը: