Դարձեք ուսուցիչ LiTeach-ում
Մենք միշտ փնտրում ենք լավագույն ուսուցիչներին, ովքեր ցանկանում են ազատություն, տեսանելիություն և ինքնուրույնություն՝ վաստակելու՝ իրենց սիրած գործը կատարելով:
Կազմեք Ձեր Սեփական Գրաֆիկը և Սակագները
Վաստակեք Առցանց՝ Առանց Մատնելու Ձեր Ժամանակը Ճանապարհներին
Աշխատեք Ցանկացած Վայրից, Ցանկացած Ժամի
Դասավանդեք աշակերտների՝ Աշխարհի Տարբեր Երկրներից
Անգլերենի իմացությունը պարտադիր պայման չէ LiTeach-ում ուսուցիչ դառնալու և կայքից օգտվելու համար: Ամենակարևոր էջերն ու արտահայտությունները թարգմանված են հայերեն։ Խնդրում ենք նկատի ունենալ, սակայն, որ անգլերենը կայքի պաշտոնական և բնօրինակ լեզուն է, քանի որ այն գրանցված է ԱՄՆ-ում և գործում է համապատասխան օրենքների համաձայն: Իրավական համաձայնագրերը (Պայմաններ, Կանոնները և Գաղտնիության Քաղաքականության էջերը) գրված են անգլերենով, և դրանց չհասկանալը չի ազատում Ձեզ՝ դրանք ընդունելու պարտավորությունից, եթե որոշում եք գրանցվել կայքում: Եթե գրանցվում եք կայքեւմ, նշված դրույթներերի հասկանալը Ձեր պատասխանատվությունն է, որի համար կարող եք ինքնուրույն դիմել պրոֆեսիոնալ թարգմանչի օգնությանը։
Անգլերենի իմացությունը կհեշտացնի կայքից օգտվելը և կօգնի Ձեզ՝ դասավանդել աշակերտների տարբեր երկրներից:
Բացի համապատասխան բարձրագույն կրթություն ունենալը, ուսուցիչը պետք է ունենա առցանց դասավանդման որոշակի փորձ և ոլորտում նոր տեխնոլոգիաներ և մեթոդներ սովորելու ցանկություն:
Էլ․ փոստ (gmail-ը ավելի ճշգրիտ լինելու համար) ունենալը, այն պարբերաբար ստուգելը և նամակներին արձագանքելը առաջին պահանջն է, քանի որ հարթակը աշխատում է այս հաղերդակցությունների հիման վրա: Դասերի ամրագրումների, վերադասավորումների, չեղարկման, աշակերտների և ադմինիստրացիայի կողմից ստացված նամակների մասին բոլոր ծանուցումները հաղորդվում են էլեկտրոնային փոստի միջոցով: Անգլերենի որոշակի իմացությունը, ինչպես են աշխատում ինտերնետը և համակարգիչները, օրինակ՝ ինչ է browser-ը, Wi-Fi-ը, mobile data-ն և անհրաժեշտության դեպքում դրանց միջև անցումը, խոսափողի և բարձրախոսների օգտագործման թույլտվությունը, ֆայլերի կցումը, վերբեռնումը և ներբեռնումը, էկրանի համօգտագործումը (screen share) և այլն նույպես պարտադիր են:
Հարթակը մեծ ազատություն է տալիս ուսուցիչներին լավագույնս ներկայանալու ծնողներին և աշակերտներին, սահմանել իրենց ժամանակացույցը և սակագները: Այս ազատության հետ մեկտեղ անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես է այն աշխատում և առաջին հերթին ճիշտ դիմում ներկայացնել, այնուհետև կարգավորել էջը և դասեր վարել: Սա անելու համար անհրաժեշտ է ընթերցել այս էջում ներկայացված համապատասխան ուղեցույցերը, որը կպահանջի մեկ կամ երկու ժամ, սակայն, եթե չեք ցանկանում տրամադրել այդ ժամանակը, ապա հետագայում շատ դժվար կլինի Ձեզ, աշակերտներին, և մեզ համար՝ հաջող և արդյունավետ առցանց դասեր անցկացնելը և ընդհանուր առմամբ դրական փորձ ունենալը:
Դուք պետք է ուղարկեք կամ կարճ տեսանյութ՝ Ձեզ մասին, կամ 10-15 ր փորձնական դաս։
Տեսանյութի տեսանելի լինելը աշակերտներին ըստ ցանկության է։ Անկախ նրանից թե ինչ տեսանյութ կուղարկեք, անյ տեսանելի կլինի աշակերտներին միայ եթե Դուք ավելացնեք այն Ձեր էջում։
Տեսանյութը ոչ թե ինքնակենսագրական է աշխատանքի ընդունվելու համար, այլ լավագույն միջոցն է հնարավորինս հետաքրքիր ձևով ներկայանալու Ձեր ապագա աշակերտներին։ Հակիրճ ներկայացրեք Ձեր կրթական և աշխատանքային հմտությունները։ Շեշտը դրեք Ձեր դասավանդման փորձի, մեթոդների, աշակերտնեռրի հետ շփան և ներգրավման եղանակների վրա։ Նշեք ինչ մակարդակ(ներ)ի համար եք դասավանդում, օրինակ՝ դպրոցական, ընդունելության, օլիմպիական, IB, համալսարանական, հատուկ թեստեր ինչպիսիք են TOEFL, IELTS և այլն։
Որպես օրինակ կարող եք դիտել՝
Տեսանյութ(եր)ը կարող են լինել բոլոր այն լեզուներով, որոնցով ցանկանում եք դասավանդել։
Ինչպես վերբեռնել տեսանյութ YouTube-ում։
Կարող եք դասավանդել ցանկացած լեզվով/լեզուներով, որ տիրապետում եք։
Աշխատանքային փորձը, հատկապես առցանց դասավանդման, շատ ցանկալի, բայց պարտադիր պայման չէ LiTeach-ում ուսուցիչ դառնալու համար: Օրինակ, եթե բարձրագույն կրթական հաստատության նոր շրջանավարտ եք, Ձեր դիմումը գնահատելու համար մեզ ավելի շատ տեղեկատվություն է անհրաժեշտ, քան դիպլոմի պատճենը: Ի՞նչ առավելություններ ունեք դիպլոմ ունեցող այլ դիմորդների նկատմամբ: Ունե՞ք գերազանց գնահատականներ, հաղորդակցման հմտություններ, օլիմպիական մեդալ կամ այլ առավելություն: Խնդրում ենք հայտին ավելացրեք Ձեր դիպլոմի միջուկը և կարճ ներածական տեսանյութ, որը կօգնի մեզ գնահատել Ձեր թեկնածությունը:
Եթե դիմումը ներկայացնելուց 14 օր անց մենք չենք կապվել Ձեզ հետ, նշանակում է այն չի հաստատվել և այլևս չի դիտարկվում: